Գիտնականները սմարթֆոններին «մեղադրել» են մարդկանց հոգեկանը խանգարելու մեջ


Գիտնականները սմարթֆոններին «մեղադրել» են մարդկանց հոգեկանը խանգարելու մեջ

  • 15-03-2018 14:58:51   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Գիտնականները հաստատել են, որ սմարթֆոնները կարող են խթանել հոգեկանի հետ կապված խնդիրների առաջացումը: 
 
Korrespondent-ի փոխանցմամբ, մասնավորապես, հաստատվել է, որ մշտական զանգերը և ծանուցումները ստիպում են սթրեսի հորմոններին գործել: Արդյունքում պաշտպանական «հարվածիր կամ փախիր» արձագանքն է առաջանում: 
 
Փորձագետները հայտարարել են, որ ամերիկացի ուսանողների 89 տոկոսը դժգոհել է վիբրազանգերից, անգամ այն ժամանակ, երբ սմարթֆոնն անջատված է: 
 
Միևնույն ժամանակ 86 տոկոս ամերիկացիներ դժգոհել են, որ մշտապես ստուգում են էլեկտրոնային փոստը և սոցիալական ցանցերի իրենց էջերը: 
 
Հետազոտողներից մեկի՝ էնդոկրինոլոգ Ռոբերտ Լյուստինգի խոսքերով՝ հեռախոսային ծանուցումներն ուղեղը «վարժեցնում են» մշտական սթրեսին և վախին: Արդյունքում գլխուղեղի մերձճակատային մասը, որը պատասխանատու է բարձր կարգի ճանաչողական գործառույթների համար, դադարում է լիարժեք գործել: 
 
Սա իր հերթին հանգեցնում է սթրեսի կուտակման և հիվանդագին իրավիճակների: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play