Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն


Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

  • 15-03-2018 16:42:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն:
Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ կարճ ժամկետում կատարված մեծածավալ աշխատանքներին:
 
Կենտրոնը հագեցած է ժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:
Արմեն Մուրադյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է կենտրոնի ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը եւ տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի նախատեսում են լուծել նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի հետ կապված հարցեր:
ԵՊԲՀ ռեկտորի հավաստմամբ` Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները պատրաստակամ են օգնելու եւ աջակցելու վերականգնողական կենտրոնում յուրաքանչյուր բուժվողի:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play