Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ԱԻՆ


Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ԱԻՆ

  • 15-03-2018 17:30:58   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 15-ին, ժամը 16:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի 35 LZ 044 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ տուժածներ չկան։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play