Արցախում զինծառայող է զոհվել.ԱՀ ՊՆ


Արցախում զինծառայող է զոհվել.ԱՀ ՊՆ

  • 16-03-2018 10:47:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Նոյյան տապան  -   Քաղաքական