Քաղաքական հետապնդումները և պատիժները Հայաստանի իրականությունն են.Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ուղերձը


Քաղաքական հետապնդումները և պատիժները Հայաստանի իրականությունն են.Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ուղերձը

  • 16-03-2018 15:29:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառումը, որին հաջորդել է Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, Եվրոպական Միության, Արևելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
 
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Արևելյան Գործընկերության անդամ երկրների 2020 թվականի Համագործակցային առաջնահերթությունների  իրականացման մեթոդական և տեխնիկական հարցերը, որոնց շրջանակներում խիստ կարևորվել է քաղաքացիական հասարակության դերն ու մասնակցությունը։
 
Հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Արևելյան  Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի վերստուգող հանձնաժողովի, 1-ին աշխատանքային խմբի համակարգող:
 
Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումն իր ուղերձն է հղել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտնելով իր  պատրաստակամությունը նոր ճարտարապետության իրականացման գործում, ինչպես նաև անդրադարձել է Արևելյան Գործընկերության անդամ երկրներում   առկա խնդիրներին։
 
 
 
Հայաստանի առնչությամբ մասնավորապես ասվում է՝
 
Հայաստանում Եվրոպական Միությունը պետք է խթանի քաղաքացիական հասարակության կառուցակարգային ներգարվվումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ճանապարհային քարտեզի նախապատրաստական և իրականացման գործընթացներին:
 
Համաձայնագրով նախատեսված քաղաքացիական հասարակության երկկողմ հարթակի ձևավորումը պետք է լինի հիմնված լինի ներառկան սկզբունքի և գործող եվրոպամետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հենքի վրա, ինչպիսին է օրինակ ԱլԳ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը:
 
Վերջերս մշակված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի խախտում է թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկսզբունքները և սահմանում է, որ Կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ այն օրնվանից, երբ արդեն ընտրված նախագահը կսկսի իրականացնել իրեն վերապահված գործառույթները:
 
Դատական համակարգի, դատախազության և հետախուզական մարմինների անկախության սահմանափակումը, երբ բոլոր որոշումները և իշխանությունը կենտրոնացված են իշխող կուսակցության շուրջ բավականին մտահոգիչ են:
 
Վերջապես, քաղաքական հետապնդումները և պատիժները դեռևս համարվում են Հայաստանի իրականությունը, ինչպես օրինակ Անդրեաս Ղուկասյանի դեպքն է: Այս գործը Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված առաջին գանգատն է, որը ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումներով (այն է՝ իրավունքների և ազատությունների սահմանփակում այլ հիմքով, քան նախատեսված են Կոնվենցիայով):
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն