Հայաստանում է ՏՀԶԿ մոնիթորինգի խումբը

16-03-2018 16:13:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մարտի 12-ից 16-ը Հայաստանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը, որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը: 
 
Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ 2014 թվականին ՏՀԶԿ կողմից  Հայաստանին տրված 23 հանձնարարականների կատարման ընթացքը  տեղում ուսումնասիրելու նպատակով: 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից