Մայիսի 20-23-ը Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանում մարքեթինգի ոլորտում ամենամեծ իրադարձությունը` «EYES WIDE OPEN» մարքեթինգային կոնֆերանսը


Մայիսի 20-23-ը Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանում մարքեթինգի ոլորտում ամենամեծ իրադարձությունը` «EYES WIDE OPEN» մարքեթինգային կոնֆերանսը

  • 16-03-2018 18:29:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ և ESOMAR միջազգային ասոցիացիայի աջակցությամբ մայիսի 20-23-ը Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանում մարքեթինգի ոլորտի իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունը` «EYES WIDE OPEN» մարքեթինգային կոնֆերանսը, որին մասնակցություն է ունենալու նաև Gallup International ասոցիացիան. կոնֆերանսին զուգահեռ ընթանալու է ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որը նախագահելու է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեվը:
 
Այսօր՝ մարտի 16-ին տեղի ունեցավ «EYES WIDE OPEN» միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին կոնֆերանս-ցուցահանդեսի նպատակները, քննարկվող թեմաները, ուղղություններն ու մասնակցության պայմանները:
 
Անդրդառնալով միջոցառման նպատակներին՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ, ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում, Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց.
 
«Այսօր ամբողջ աշխարհում թվային մարքեթինգի ոլորտը զարգացում է ապրում, Հայաստանում ևս վերջին 3-4 տարիների ընթացքում մենք տեսնում ենք մեծ ակտիվություն: Մեզ համար նույնպես հետաքրքիր է իմանալ, թե ինչ նորություններ կան ամբողջ աշխարհում: Ավելի քան համոզված եմ, որ մենք կունենանք հաջողված համագործակցության օրինակներ:  Միջոցառմանը մասնակցելու են մարքեթինգի, PR-ի, գովազդի, բրենդինգի, դիզայնի մասնագետներ, սոցիոլոգներ, անհատ հետազոտողներ և խորհրդատուներ, մարքեթինգի ակադեմիական ոլորտի շուրջ 400 ներկայացուցիչ ավելի քան 20 երկրներից»: 
 
Լրագրողների այն հարցին, թե որն է  «EYES WIDE OPEN» կոնֆերանսի առավելությունը՝ Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի հեղինակավոր փորձագետներ, թոփ բանախոսներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչը տեղական մասնագիտական հանրույթի և ընկերությունների համար բացառիկ հնարավորություն է տարածաշրջանային փոխհամագործակցության հիմքեր ձևավորելու, մարքեթինգի և սոցիոլոգիայի վերջին միտումներին ծանոթանալու և հաջողված փորձը փոխանակելու: 
 
Իսկ միջոցառմանը մասանկցել ցանկացողները կարող ենք մանրամասներին ծանոթանալ նախագծի պաշտոնական կայք էջում՝ www.ewo.armenianmarketing.com:
 
Հարկավոր է նշել, որ հայաստանյան մասնակիցների համար Մարքեթինգի հայկական ասոցիացիան հնարավորություն է ընձեռելու օգտվել առանձնահատուկ զեղչերից՝ այդպիսով ապահովելով տեղական կազմակերպությունների մեծ ներգրավվածությունը միջոցառմանը:  
 
«EYES WIDE OPEN» կոնֆերանսը գործընկերն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը: 
 
«Երևանի քաղաքապետարանը որոշել է աջակցել «EYES WIDE OPEN» նախագծին, քանի որ միջոցառումը տեղի է ունենալու մայրաքաղաքում` նպաստելով մեր երկրի մարքեթինգային ոլորտի զարգացմանը, համաշխարհային շուկաների ինտեգրմանը: Երևանի ծննդյան հոբելյանական տարում` 2800 ամյակին այդպիսի մասնագետների այցը Երևան  կնպաստի մեր մայրաքաղաքի մասին դրական տեղեկատվության տարածմանն  այն երկրներում, որտեղից ժամանելու են այդ մասնագետները: «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնած ծրագիրն իսկապես բացառիկ է իր տեսակի մեջ: Մենք միշտ մեր պատրաստակամությունն են հայտնում կանգնել նմանատիպ միջոցառումների կողքին»,- իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝  կոչ անելով Երևանում գործող բոլոր մարքեթինգային, գովազդային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը: 
 
Կոնֆերանսի ընթացքում տարածաշրջանից ոլորտի թոփ բանախոսները ելույթներ կունենան 4 հիմնական թեմատիկ ուղղություններում:
 
Հետազոտական նոր մեթոդներ VS ավանդական մեթոդներ, 
 
Թվային Մարքեթինգ (Digital Marketing) և տեղեկատվական տեխնոլոգիական լուծումները մարքեթինգում և հետազոտություններում, 
 
Բրենդինգ, դիզայն և գովազդ. նոր մարտահրավերներ՝ նոր լուծումներ, 
 
Մարքեթինգային կրթություն - թվային մեթոդներով ուսուցում, պրակտիկ ուսուցում և հեռահար ուսուցում):
 
 
Համաժողովին զուգահեր լինելու է հետևյալ ուղվածության ընկերությունների ցուցահանդես`
 
Հետազատական ընկերություններ` մարքեթինգ, սոցիոլոգիա
 
Մարքեթինգային խորհրդատվություն և մարքեթիգային լուծումներ 
 
Թվային մարքեթինգ (Digital Marketing)
 
IT մուծումները մարքեթրինգում
 
Բրենդավորում, դիզայն, գովազդ 
 
Մարքեթրինգի թրեյնինգներ և կրթություն
 
Գովազդային, պրոմո նյութերի և թվային գովազդի արտադրություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն