Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիան ստորագրել է միջազգային համաձայնագիր


Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիան ստորագրել է միջազգային համաձայնագիր

  • 17-03-2018 11:12:53   | Ռուսաստան  |  Սպորտ

Մոսկվայում Հայաստանի եռամարտի (տրիատլոնի) հայկական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
 
Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել համատեղ մարզական և առողջարարական միջոցառումներ, խորհրդատվական և մեթոդական ծրագրեր:
 
Համաձայնագրի շրջանակներում հայ մարզիկները կմասնակցեն Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի կողմից անցկացվող ուսումնական համաժողովներին, մրցավարական և մարզչական սեմինարներին։ Երկու երկրների ֆեդերացիաները կկազմակերպեն համատեղ մրցաշարեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play