Թուրքական օդուժը Աֆրինում հիվանդանոց է ռմբակոծել. կան զոհեր և վիրավորներ. «Արմենպրես»


Թուրքական օդուժը Աֆրինում հիվանդանոց է ռմբակոծել. կան զոհեր և վիրավորներ. «Արմենպրես»

  • 17-03-2018 14:12:24   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով SANA գործակալությունը, ավիահարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
 
Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել:
 
Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը