«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը


«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը

  • 17-03-2018 16:20:39   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
 
«ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Գայանե Վարդանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնում»,– ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Մինչ այդ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար էր Արտակ Հարությունյանը:
«Աբովյան» ՔԿՀ-ում պատիժն են կրում կին և անչափահաս դատապարտյալները: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն