Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ


Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ

  • 17-03-2018 17:12:44   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:
 
Մրցարշավին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:
 
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play