Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվել է սոցաիալական ձեռնարակատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը


Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվել է սոցաիալական ձեռնարակատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը

  • 17-03-2018 17:25:16   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։ 
 
Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ հատկապես կարևոր էր հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին տեղեկանալը, ինչն օգնելու է խոչընդոտներից զերծ մնալ․ «Մանրամասն տեղեկացանք, թե հարկման ինչ արտոնություններ  ու խնդրահարույց դրույթներ կան»։
Նա հավելեց նաև, որ այս ծրագրի մասին տեղեկանալուց և դասընթացի երիտասարդ մասնակիցների հետ հանդիպումից հետո գաղափար է ծնվել համատեղ կոալիցիա ստեղծել և ավելի ազդեցիկ գործունեություն սկսել այս ոլորտում։ 
«Հույսի կամուրջ» ՀԿ մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Մարի Աթաբեկյանն էլ նշեց, որ նոր օրենսդրությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին զբաղվել ձեռնարկատիրությամբ․ «Այստեղ տրված ինֆորմացիան օգտակար էր, քանի որ մեր կազմակերպությունը ցանկանում է զբաղվել սոցիալական ձեռնարակատիրությամբ»։
Նշենք, որ դասընթացը վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը։  Դասընթացից հետո նա պատասխանեց ներկաների հարցերին։ Նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին տրամադրվում է անվճար փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն