Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր.ԱՀ ՊՆ


Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր.ԱՀ ՊՆ

  • 17-03-2018 17:46:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
 
Բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ):
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play