Գյումրու մանկավարժականի ուսանողական խորհրդի նախագահը դեմ է ռեկտորի որոշմանը


Գյումրու մանկավարժականի ուսանողական խորհրդի նախագահը դեմ է ռեկտորի որոշմանը

  • 17-03-2018 18:14:40   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Գյումրու մանկավարժականի ուսանողական խորհրդի նախագահ՝ Արմեն Մելքոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի ընկերներ.
Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ.
Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն