Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ է կառուցվում գլխավոր մասնաշենքի վերնահարկում․«Արմենպրես»


Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ է կառուցվում գլխավոր մասնաշենքի վերնահարկում․«Արմենպրես»

  • 17-03-2018 19:17:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր մասնաշենքում վերնահարկի վերակառուցման հիմնական նպատակը հարակից շենքերի շղթայում բարձրության և արտաքին տեսքի հետ կապված ներդաշնակության և ճարտարապետական ընդհանուր կառուցվածքի վերականգնումն է:
 
Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքի վերակառուցումը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում է դեռևս 2016թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա: «Վերակառուցման նախագիծը հաստատված է Երևանի քաղաքապետարանի «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից, իսկ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով, նախապես համաձայնեցվել են ինչպես ՀՀ մշակույթի, այնպես էլ ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»,- տեղեկացրին դատախազությունից:
 
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու կատարել այսպիսի գրառում. «Մի «գյուղ» էլ գլխավոր դատախազության տանիքում կլինի։ Փաստորեն, Երևանում չպետք է մնա գեթ մի շենք, որի վրա գոնե մեկ հարկ չեն բարձրացել»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play