Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե 67,5 տոկոսը․168.am


Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե 67,5 տոկոսը․168.am

  • 19-03-2018 11:06:00   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցությունը, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, կազմել է 67,47 տոկոս: Այդ մասին մարտի 19-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

 
«Մասնակցությունը գերազանցել է 67 տոկոսը, ներկա պահին, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, այն կազմում է 67,43 տոկոս»,- ասել են հանձնաժողովում: Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել է, որ քվեաթերթիկների 99 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 76,65 տոկոսը, Պավել Գրուդինինը՝ 11,82 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,68 տոկոսը, Քսենյա Սոբչակը՝ 1,66 տոկոսը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play