«Ամուլսար. նոր ձեռագիր» ֆիլմն արդեն հասանելի է ամբողջությամբ (տեսանյութ)



19-03-2018 18:19:28   | Հայաստան  |  Հասարակություն
«Լիդիան Արմենիան» ներկայացնում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մասին փոքր վավերագրական ֆիլմ: 20 րոպե տևողությամբ ֆիլմը նպատակ ունի պատասխանելու հաճախ տրվող հարցերին այն մասին, թե ինչպես է Ամուլսարի ծրագրում իրականացվելու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մինչ հանքարդյունաբերական  ենթակառուցվածքները այս պահին կառուցվում են, ֆիլմում, առանց տեխնիկական մանրամասների ներկայացված է, թե ինչպես են դրանք գործելու հանքի շահագործման ընթացքում:
 


Ամուլսարի ծրագիրը նախագծվել է միջազգային առաջատար ինժեներական ընկերությունների կողմից: Նախատեսված աղտոտման կանխարգելման և բնապահպանական համապարփակ կառավարման միջոցառումները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերում: Այս տեխնոլոգիաները տալիս են հանքերի անվտանգ շահագործման և շրջակա միջավայրի բազմակողմ պաշտպանության հնարավորություն: Ամուլսարի ծրագրի բոլոր բարդ տեխնոլոգիական գործընթացները և բնապահպանական կառավարման բոլոր միջոցառումներն ամբողջությամբ հնարավոր չէ  ներկայացնել 20 րոպե տևողությամբ ֆիլմում: Մեր նպատակն էր հանրամատչելի նկարագրել տեխնոլոգիական գործընթացի որոշ կարևոր մանրամասներ, ինչպես նաև ներկայացնել շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիայի» բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը: Հույս ունենք, որ սա կլինի ևս մեկ քայլ շահագրգիռ բոլոր կողմերին ցուցադրելու, որ Ամուլսարի ծրագիրը լինելու է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության առաջատար օրինակը:  
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 477 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար