Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել


Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

  • 19-03-2018 18:39:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Անդրեյ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն