ՆԱՍԱ-ն «միջուկային» տիեզերանավ է ստեղծում աստերոիդների դեմ պայքարելու համար.tert.am

19-03-2018 18:45:44   | ԱՄՆ  |  Մամուլի տեսություն

tert.am   ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և ԱՄՆ միջուկային գործակալությունների մասնագետները մշակում են 8 տոննանոց HAMMER տիեզերանավի նախագիծը, որի գլխավոր առաջադրանքը կլինի Երկրին մոտ վտանգավոր աստերոիդների ոչնչացումը հիպերձայնային կամ միջուկային զենքով: Այս մասին ասվում է Acta Astronautica ամսագրում հրապարակված հոդվածում:

 


«Չնայած այսօր Երկրի վրա աստերոիդ ընկնելու հավանականությունն աննշան է, դրա հետևանքներն իսկապես աղետալի կլինեն: Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչպես ենք կարող նվազեցնել տիեզերական սպառնալիքին արձագանքելու համար պահանջվող ժամանակը և նույն ժամանակ դրան դիմադրելու համար առավելագույն հնարավոր տարբերակներն ունենալ: Մեր գլխավոր առաջադրանքը Երկրի վրա կյանքի պաշտպանությունն է ոչնչացումից»,- պատմել է նախագծի ղեկավար Քիրստեն Հոուլին:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 103 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...