Ֆաբիանո Կարուանան սկսել է միանձնյա գլխավորել հավակնորդների մրցաշարի աղյուսակը


Ֆաբիանո Կարուանան սկսել է միանձնյա գլխավորել հավակնորդների մրցաշարի աղյուսակը

  • 19-03-2018 19:02:20   | Գերմանիա  |  Սպորտ

 
 
Բեռլինում երեկ կայացավ հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը մրցում էր մրցաշարի երկու առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը հաղթանակի հասնելու համար դիմեց չափազանց մեծ ռիսկի. պարտիայի հենց մեկնարկից սկսելով գրոհ թագավորական թևում, սակայն ԱՄՆ-ը ներկայացուցիչ Կարուանան պաշտպանվեց շատ հստակ: 32-րդ քայլում Արոնյանը, արդեն գտնվելով ցայտնոտում, կոպիտ վրիպում թույլ թվեց և մի քանի քայլ անց անձնատուր եղավ: 7-րդ տուրում մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Աշխարհի փոխչեմպիոնը ուժեղ գտնվեց Ուեսլի Սոյից: Ալեքսանդր Գրիշչուկը և Շահրիյար Մամեդյորովը հաշտություն կնքեցին պարտիայի 16-րդ քայլում: Տուրի ամենաերկար պարտիայում Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ:
 
7-րդ տուրից հետո Ֆաբիանո Կարուանան վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Շահրիյար Մամեդյարովը 4.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Սերգեյ Կարյակինը 3 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն 2.5-ական միավորով կիսում են 7-8-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը:
8-րդ տուրի զույգեր.
 
Ալեքսանդր Գրիշչուկ – Վլադիմիր Կրամնիկ
Շահրիյար Մամեդյարով – Սերգեյ Կարյակին
Դին Լիժեն – Լևոն Արոնյան
Ուեսլի Սո– Ֆաբիանո Կարուանա
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play