Օդի ջերմաստիճանի բարձրացում առաջիկա օրերին


Օդի ջերմաստիճանի բարձրացում առաջիկա օրերին

  • 19-03-2018 19:09:42   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 23-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
 
 
 
Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           22.50C (2001 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -12.00C (1997 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝            6.80C
 
Նոյյան տապան  -   Հասարակություն