Արցախում, Թալիշի հատվածում պաշտպանության բանակի դիրքապահները խոցել են թշնամու անօդաչուն


Արցախում, Թալիշի հատվածում պաշտպանության բանակի դիրքապահները խոցել են թշնամու անօդաչուն

  • 20-03-2018 00:47:21   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Մարտի  19-ին, ժամը 18:30-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված հակառակորդի անօդաչու թռչող սարք:
Այս մասին իր հաղորդագրությամբ տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Թե ինչով է խոցվել ադրբեջանական ԱԹՍ-ն, առայժմ չի հաղորդվում, սակայն ներկայացված են խոցված ԱԹՍ-ի լուսանկարներից մի քանիսը: Դրանք ֆոտոփաստեր են:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական