Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори. Շարմազանով


Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори. Շարմազանով

  • 20-03-2018 17:19:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի խորհրդարան

       Մեր երկրի անվտանգության ամրապնումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար: 
 
      Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ ապահովող երկիրն է և հուսով եմ, որ նման տեմպերի պահպանման դեպքում մեր քաղաքացիները անմիջականորեն կզգան այդ դրական փոփոխությունները: 
       Հարգելի խորհրդարան, Արցախի խնդրի խաղաղ և արդար կարգավորումը մեր կարևորագույն օրակարգային խնդիրներից է: Մենք շարունակելու ենք սատարել  Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր պայքարին, և այդ սատարման գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը, որը թե′ 90-ականներին և թե′ այսօր հարկ եղած դեպքում  արժանիորեն հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին: Այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը հերթական անգամ հանդես է եկել զառանցանքով՝ նշելով,որ Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են: Նախ, պատմական հողեր ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Ադբրեջան պետության պատմությունը դեռևս 100 տարին չի բոլորել: Իրենց սիրելի <<Ատլետիկո Մադրիդ>> ակումբը 15 տարով մեծ է Ադրբեջան  պետությունից: Ադրբեջանը արհեստական պետություն է, որը թատերաբեմ է իջել 1918 թվականի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի հետևանքով: Այստեղ հիշեցի <<Միմինո>> լեգենդար ֆիլմի հերոսներին, որոնք նշում էին.  << Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори>>:

 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն