Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում թարմացման անհրաժեշտություն ունեցող ցուցանակները


Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում թարմացման անհրաժեշտություն ունեցող ցուցանակները

  • 20-03-2018 18:07:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի  վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում առկա այն ցուցանակները, որոնք թարմացման կամ փոխարինման անհրաժեշտություն ունեն և, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք կարգաբերելու ուղղությամբ:
 
«Անընդունելի է այն անտարբերությունը, որ դրսևորվում է տեսքից ընկած կամ, որ ավելի վատ է, վնասված ու չվերականգնված ցուցանակների նկատմամբ: Ի վերջո նաև դրանց տեսքով են մարդիկ ու հատկապես մեր քաղաքի հյուրերը կարծիք կազմում Երևանի մասին: Եվ պետք չէ արդարանալ, թե դրանց մեծ մասը մասնավորի կողմից է տեղադրվել ու սպասարկվում: Անհրաժեշտ բոլոր լիազորությունները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին պարտադրեք պատշաճ կատարել իր պարտավորությունները: Կարճ ժամկետում գույքագրեք և կարգի բերեք ամեն ինչ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն