Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Դին Լիժենի հետ


Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Դին Լիժենի հետ

  • 20-03-2018 18:21:03   | Գերմանիա  |  Սպորտ

Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի Դին Լիժենի հետ: Հաշտություններ կնքվեցին նաև Շահրիյար Մամեդյարովը – Սերգեյ Կարյակին և Ուեսլի Սո – Ֆաբիանո Կարուանա պարտիաներում: 8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ալեքսանդև Գրիշչուկը:
 
8-րդ տուրից հետո 5.5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան  շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Շահրիյար Մամեդյարովը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, Ալեքսանդր Գրիշչուկը 4.5 միավոր 3-րդ տեղում է: Դին Լիժենը 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը 3.5-ական միավորով կիսում են 5-6-րդ հորիզոնականնները, իսկ Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն 2.5-ական միավորով բաժանում են 7-8-րդ հորիզոնականները:
 
Այսօր տեղի կունենա մրցաշարի 9-րդ տուրը:
9-րդ տուրի զույգեր.
 
Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ
Ֆաբիանո Կարուանա – Դին Լիժեն
Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով
Սերգեյ Կարյակին – Վլադիմիր Կրամնիկ
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play