Դիմումի ձևաթղթի համար վճար չի գանձվում․ Մնացական Բիչախչյան
21-03-2018 11:45:21 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։ Իրազեկումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար չի ընդունվում»,-գրել է նա: