Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

  • 21-03-2018 11:24:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին: 
Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
 
Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագրերի կնքման հնարավորություններին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և հրավիրել մասնակցելու 2018 թվականին Պեկինում կայանալիք միջազգային իրավական համաժողովին: 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն