Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ նախագահ


Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ նախագահ

  • 21-03-2018 14:05:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հրայր Թովմասյանն այսօր Ազգային ժողովի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ:
 
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 94-ը, բայց քվեատուփում եղել է 93 քվեաթերթիկ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց, որ երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
 
Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր:
Հրայր Թովմասյանը մեջբերեց հետևյալ խոսքերը. «Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է արդարությամբ ու օրինականությամբ, կարգ ու կանոնով, եղել է ազատ ու երջանիկ»: Նա ասաց, որ այս խոսքերն արդիական են նաև այսօր, իսկ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը