Հայաստանի Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ


Հայաստանի Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ

  • 21-03-2018 14:45:58   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս),

2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս),

իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում։

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք