Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը


Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

  • 21-03-2018 15:57:21   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 20-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Կաունաս քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Լիտվայում Ֆրանսիական ինստիտուտի և Միտաուտաս Մագնուսի անվան համալսարանի ֆրանկոֆոն երկրների համալսարանական կենտրոնի կողմից կազմակեպված «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին, որին հրավիրված էին նաև Լիտվայում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Կաունասի քաղաքապետ Վիշվալդաս Մոտիոշայտիսը և համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը։
 
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանօրինակ իրադարձությունները լավ հնարավորություն են ընձեռում վերահաստատելու այն կարևորությունը, որն անդամ երկրները տալիս են Ֆրանկոֆոնիային` որպես երկխոսության և համագործակցության հարթակի:
 
Ներկայացնելով ՖՄԿ-ում Հայաստանի անցած ճանապարհը՝ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպությանն իր անդամակցության առաջին իսկ պահից Հայաստանն ամբողջապես ներգրավված է եղել ֆրանկոֆոնիայի ազժեքների տարածելու և ֆրանսերեն լեզուն խթանելու աշխատանքներում՝ ակտիվ մասնակցությունը բերելով նաև ՖՄԿ մարմինների աշխատանքներում:
 
Դեսպանն իր խոսքում ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ հայտնելով, որ նման հսկայածավալ միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ որոշման ընդունումը խոսում է այն մեծ վստահության և հարգանքի մասին, որ Հայաստանը վայելում է թե՛ կազմակերպությունում և թե՛ անդամ երկրների շրջանում:
 
Անդրադառնալով երևանյան գագաթաժողովի կարգախոսին՝ դեսպանը շեշտեց, որ «Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք՝ խաղաղություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն՝ հավելելով, որ դրանք կարող են խթանել անդամ երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն