Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ոստիկանապետին


Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ոստիկանապետին

  • 21-03-2018 16:28:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝  խնդրելով պարզաբանում տրամադրել այն մասին, թե ինչու 2018 թվականի փետրվարի 14-ից մինչ օրս «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենան թույլ չեն տալիս կայանել Երևանի քաղաքապետարանի հետնամասում գտնվող ավտոկայանատեղիում (ինչպես որ տեղի էր ունենում մինչև 2018 թվականի փետրվարի 13-ը): Զարուհի Փոստանջյանը խնդրել է տրամադրել նաև այն բոլոր ավտոմեքենաների ցանկը, որոնց թույլատրվում է կայանել վերոնշյալ ավտոկայանատեղիում, ինչպես նաև՝ թույլատրման կամ չթույլատրման վերաբերյալ իրավական ակտերը, եթե դրանք առկան են:  
 
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն տեղեկատվություն ստանալու հարցումով այսօր դիմել է նաև ՀՀ ոստիկանապետին՝  խնդրելով պարզաբանում, թե քանի ոստիկան է սպասարկում Երևանի քաղաքապետարանի շենքը, ավտոկայանատեղին, որքան է նրանց ամսական աշխատավարձը, և 2018 թվականի փետրվարի 14-ին ինչ ծառայություն էին իրականացնում մեծ թվով ոստիկանները Երևանի քաղաքապետարանի ավտոկայանատեղիում՝ ողջ օրվա ընթացքում: 
 
Հարկատուների միջոցներից սնվող ոստիկանական ուժերը, լավ զինված և հանդերձված, փոխարենը պաշտպանելու Հայրենիքի սահմանները, մեծ խմբերով պարեկություն են անում Երևանի քաղաքապետարանի ավտոկայանատեղիում: 
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
21 մարտի 2018 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play