Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 5.045.410 ՀՀ դրամ


Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 5.045.410 ՀՀ դրամ

  • 21-03-2018 16:35:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
    Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.045.410 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 
 
    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (7 հաճարենի, 7 բոխի, 14 կաղնի) հաշվարկվել է 3.793.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի, 1 կաղնի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի  վարչական տուգանք, ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play