Խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեծամասշտաբ պատերազմի մասին է


Խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեծամասշտաբ պատերազմի մասին է

  • 21-03-2018 16:51:25   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Խիստ զգուշացմամբ է հանդես եկել օրերս վերստին Գերմանիայի կանցլեր վերընտրված Անգելա Մերկելը: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ), եվրոպական պետությունները կանգնելու են Իրանի կողքին:
«Times of Israel» օրաթերթը մասնավորապես գրել է. «Դավոսյան նիստին առընթեր Մերկելը Նաթանյահուին ասել է, որ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն արևմտյան երկրների և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև  անջրպետ է առաջացնելու, այլև հանգեցնելու է պատերազմի»:
Ինչպես հասկանալի է, խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեծամասշտաբ պատերազմի մասին է, որը դժվար թե սահմանափակվի սոսկ վերոնշյալ երկրներով, հնարավոր պատերազմում, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն նաև Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան, Լիբանանը, հնարավոր է նաև` Իրաքը:
Ըստ հիշյալ թերթի աղբյուրի, Անգելա Մերկելը Նաթանյահուին ասել է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում խախտել իրենց միջազգային հանձնառությունները, ՀԳՀԾ-ի տապալումը վնասելու է Արևմուտքի միջազգային հեղինակությանը և ապագայում բարդացնելու է դիվանագիտական համաձայնությունների կայացումը:
Իսրայելի սիոնիստական վարչակարգի հեռուստատեսության 10-րդ կայանը հաղորդել է. «Մերկելն Իսրայելի ռեժիմի վարչապետին ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը Գերմանիային, բրիտանացիներին ու ֆրանսիացիներին դնելու է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողքին, իսկ մյուս կողմում մնալու են ԱՄՆ-ը և Իսրայելը»:
Մեծ Բրիտանիայի հարցում Մերկելը գուցե սխալվում է, բայց Գերմանիայի հարցում չի սխալվում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play