50-100 հազար մարդ պիտի դուրս գա փողոց ու վերջացնենք այս պատմությունը․ Վոլոդյա Ավետիսյան.factor.am (տեսանյութ)


50-100 հազար մարդ պիտի դուրս գա փողոց ու վերջացնենք այս պատմությունը․ Վոլոդյա Ավետիսյան.factor.am (տեսանյութ)

  • 21-03-2018 16:46:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am «Իշխանությունները Սեֆիլյանին ու մյուսներին մինչև տասը տարի ազատազրկելով՝ ժողովրդին են վախեցնում, որ նայեք, ոչ մի բանի համար ազգային հերոսին դատում ենք 10-ը տարի, ով ընկավ այստեղ՝ էլ դուրս չի գալու, կամ էլ պիտի հլու-հնազանդ ծառայեք մեզ՝ դավաճաններիս»,- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճռի հրապարակումից հետո ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։
 
Նա նշեց, որ մարդիկ ապրելու խնդիր ունեն և դա «դավաճան իշխանության» վարած քաղաքականության հետևանքն է: «Սերժ Սարգսյանի բռնապետական համակարգից պետք է երկիրը փրկենք, ի՞նչ կա անհասակալի, չեմ հասկանում, ապրում ենք մի կտոր հացի համա՞ր։ Որտեղ հաց, այնտեղ կաց խայտառակ ասացվա՞ծքն է։ 50-100 հազար մարդ պիտի դուրս գա փողոց ու վերջացնենք այս պատմությունը»,- հավելեց ազատամարտիկը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play