Արտենի գյուղի կամրջի մոտ բեռնատարը գլորվել ձորակը.վարորդը տեղում մահացել է. ԱԻՆ


Արտենի գյուղի կամրջի մոտ բեռնատարը գլորվել ձորակը.վարորդը տեղում մահացել է. ԱԻՆ

  • 21-03-2018 16:59:54   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Թալին-Արտենի 22 կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play