Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը


Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

  • 21-03-2018 18:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: 
Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ: 
ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին: 
Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:Խորհրդարանի ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ   : 
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ   : 
Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի առաջարկով օրակարգի ընդունումից հետո կլոր սեղան-քննարկման ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների  քաղաքական նորությունները: 
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը գործընկերներին ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումները Հայաստանում: ՀՀ ԱԺ պատագամավորն անդրադարձել է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ նշելով, որ այս տարվա մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրել է երկրի նախագահ: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ նոր լիազորություններով օժտված խորհրդարանն ընտրելու է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, իսկ լիակատար խորհրդարանական կառավարման Հայաստանը կանցնի այս տարվա ապրիլի 9-ից: 
Ֆրանկոֆոն երկրների պատվիրակներն ընդունել են 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը՝ Ֆրանկոֆոն երկրներում քաղաքական իրավիճակների, G5 Sahel միության միացյալ ուժերի եւ Sahel դաշինքի, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ: 
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն