«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում «Երևան-Լոս Անջելես» հեռուստակամրջով մարտի 22-ին հեռարձակվելիք հաղորդման հյուրն է լինելու ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը:
Սեյրան Մինասյանի հետ «Ինչ վիճակում են այն երակները, որոնցից սնվում ենք» թեմայով զրույցը Ջրային պաշարների համաշխարհային օրվա կապակցությամբ է: Ջրի բաղադրության կամ որակական առումով ի՞նչ վիճակում են Հայաստանի գետերը…
Մարտի 22-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 1818 9675321, իսկ Հայաստանից 060 351127 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: