Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ առաջիկա օրերին․ԱԻՆ


Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ առաջիկա օրերին․ԱԻՆ

  • 21-03-2018 19:15:31   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-24-ը՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
 
 
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝            21.00C (2004 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -6.40C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.20C
Նոյյան տապան  -   Հասարակություն