Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը


Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը

  • 22-03-2018 10:25:15   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն