Սպանություն Արմավիր գյուղում. կասկածյալը ձերբակալվել է


Սպանություն Արմավիր գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

  • 22-03-2018 13:45:27   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր գյուղում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
2018թ. մարտի 21-ին՝ ժամը 21:55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996թ. ծնված Ն.Պողոսյանը։ Ավելի ուշ՝ մարտի 22-ին՝ ժամը 00-ի սահմաններում, երիտասարդն առանց գիտակցության գալու մահացել է։
 
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Պողոսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ Ն.Պողոսյանին կրծքավանդակի և որովայնի շրջանում, դանակի գործադրմամբ, 7 հարված է հասցվել:
Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր գյուղի բնակիչ է՝ ծնված 1999թ., վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play