Կադաստրի պետական կոմիտեի ծառայություններ՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով


Կադաստրի պետական կոմիտեի ծառայություններ՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով

  • 22-03-2018 13:22:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված կարգավորումները  հնարավորություն կընձեռեն  արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն): 
 
Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից: Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ իրազեկել մեր  հայրենակիցներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play