Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից


Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից

  • 22-03-2018 15:02:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Թեև 1988-ի երկրաշարժից անցել է  30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և  քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ:
 
Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէ քաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից:
 
Ժամանակավոր կացարանների՝ դոմիկների որոշ մասն էլ, շուրջ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը դրանք չեն քանդել:
 
Մեր ուսումնասիրություններն ու նախորդ տարիների փորձը ցույց է  տվել, որ քաղաքը չբնակեցված վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն փաստացի տնօրինողներից ու քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ կուտակվի,  անտառները հատելու փոխարեն, քանդոցքներից առաջացած փայտանյութը ձմռան ամիսներին որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն