ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթող է դարձել «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը ․ՀՇՎ


ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթող է դարձել «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը ․ՀՇՎ

  • 22-03-2018 15:10:40   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Երեկ տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցեցին ընտրական փուլերը հաղթահարած 10 դպրոցական թիմեր, իսկ   Երևանի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 171 կրթական հաստատությունների թիմեր:  Ավանդույթի համաձայն եզրափակիչ փուլն  անցկացվեց Երևանի  քաղաքապետարանի ճեմասրահում: Համառ պայքարում առաջին հորիզոնականը 27 թիմային միավորով զբաղեցրեց «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը: Հաղթող թիմի կազմում հանդես էին գալիս Էդուարդ Հակոբյանը, Արտակ Ալիխանյանը, Ժորես Միտոյանը և Միլենա Ադաշյանը: Հակոբյանը, Ալիխանյանը և Միտոյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր, իսկ Ադաշյանն իր ակտիվում գրանցեց 6 միավոր: Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի թիմը առաջատարից հետ մնաց միայն կես միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Արծաթե մեդալները նվաճած թիմի կազմում հանդես էին գալիս Արամ Վարդանյանը, Արթուր Նադարյանը, Արման Հայրապետյանը և Վերոնիկա Խաչատրյանը: Թիմի կազմում պետք է առանձնացնենք Վերոնիկա Խաչատրյանի ելույթը, ով 9 հնարավորից վաստակեց 9 միավոր, ինչն առաջնության լավագույն արդյունքն է:
Համար 135 հիմնական դպրոցի թիմը 21 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Թիմի կազմում հանդես էին Արգիշտի Պետրոսյանցը, Տիգրան Շահինյանը, Նարեկ Սարգսյանը և Անժելա Կարապետյանը: Հարկ է նշել, որ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը անհատական հանդիպումներում առավելության հասան հաղթող թիմի նկատմամբ:
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը: Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play