Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին


Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

  • 22-03-2018 17:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 22-ին ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման և ընդլայնման ուղիները՝ մասնավորապես տարածաշրջանում միակը հանդիսացող Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով: Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:
 
Իր կարողություններով և հագեցվածությամբ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը հնարավորություն է ընձեռում բարձրացնել  դիմակայունությունը մարդածին և բնական աղետներին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանային մակարդակով: 
 
Կողմերն անդրադարձան նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության  վարչության  միջև 2017թ.-ին ստորագրված համագործակցության պլաններին:
 
Համագործակցության պլաններով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play