Հայաստանը ներկայացնող Լորիս Միլոթն իր տարիքային խմբում գրավել է 2-րդ տեղը Թաիթունգում կայացած եռամարտի միջազգային մրցաշարում


Հայաստանը ներկայացնող Լորիս Միլոթն իր տարիքային խմբում գրավել է 2-րդ տեղը Թաիթունգում կայացած եռամարտի միջազգային մրցաշարում

  • 22-03-2018 19:01:29   | Թայվան  |  Սպորտ

Թաիթունգում (Թայվան) կայացած եռամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի մարզիկ Լորիս Միլոթն իր տարիքային խմբում գրավել է 2-րդ, իսկ ընդհանուր հաշվարկով՝ 10-րդ տեղը:
 
Լ. Միլոթը 2018 թվականի հուլիսի 7-ից 8-ը Իսպանիայում անցկացվելիք միջազգային մրցաշարում պայքարելու է հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մինչ այդ Լ. Միլոթն ուսումնամարզական հավաքի կմասնակցի Ծաղկաձորում:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play