Գյումրիում առավել ծանր է անօթևան բազմանդամ ընտանիքների վիճակը․ (տեսանյութ)


Գյումրիում առավել ծանր է անօթևան բազմանդամ ընտանիքների վիճակը․ (տեսանյութ)

  • 23-03-2018 17:32:47   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև 88-ի երկրաշարժին կորցրել են իրենց բնակարանները, այնուհետև ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, սակային իրենցից պահանջվող փաստաթղթային փաթեթները համալրել չկարողանալու պատճառով փաստացի կորցրել են բնակարան ստանալու իրավունքը: Նրանց թվում մեծամասնություն են կազմում բազմանդամ ընտանիքները:
 
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութը ավելի քան քսան անձով մեկ երկսենյականոց բնակարանի հավակնորդ համարվող ընտանիքի մասին է: Հետերկրաշարժյան տարիներին այս ընտանիքն աճել, ծնունդ է տվել մի քանի առանձին ընտանիքների, որոնք բնակվում են առանձին տնակներում: Նրանց մեծ մասը չեն կարողացել ինքնուրույն լուծել բնակարանային խնդիրը և շարունակում են ապրել կոմունալ-կենցաղային անտանելի պայմաններով դոմիկներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն