Քաղաքապետարանի թեժ գծով մարտի 12-18-ը ստացվել է 220 հեռախոսազանգ


Քաղաքապետարանի թեժ գծով մարտի 12-18-ը ստացվել է 220 հեռախոսազանգ

  • 23-03-2018 17:37:02   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 220 հեռախոսազանգ:
 
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 196-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 47-ին լուծում է տրվել, իսկ 18-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play