Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն


Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն

  • 23-03-2018 18:36:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Իրանցի ճարտարապետ Մանդանա Յազդանշենաս Հաշեմին ֆրանսերենից պարսկերեն է թարգմանել աշխարհահռչակ իրանահայ ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի ստեղծագործական ժառանգության մասին պատմող ֆրանսիացի տեսաբան Էլիզաբետ Վիտոյի Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն գիրքը:
 
Վիեննայի կիրառական արվեստների ակադեմիայի ճարտարապետական դպրոցում (L'Acadռmie des Arts Appliquռs de Vienne) ուսանած մեր տաղանդավոր հայրենակիցը 1928թ. Լե Կորբյուզեի (Le Corbusier) և Զիգֆրիդ Գիդեոնի (Siegfried Gideon) հետ համատեղ հիմնել է «Մոդեռն ճարտարապետության միջազգային համագումարը»` CIAM-ը (Congress International d'Architecture Moderne): 
Առաջին համագումարը կայացել է նույն թվականին Շվեյցարիայի Լա Սարա քաղաքում, որտեղ Գևրեկյանը զբաղեցրել է համագումարի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
1933թ. վերադառնալով Թեհրան` նա նշանակվել է Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ: Թեհրանում ապրած տարիների ընթացքում Գևրեկյանը ծավալել է բուռն գործունեություն` ժառանգություն թողնելով ավելի քան 20 իրականացված նախագծեր: Նա բազմաթիվ ուշագրավ նախագծեր է իրականացրել Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում …
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play