4,5 տոննա խնձոր տեղափոխող ադրբեջանցին փորձել է փախչել ռուս սահմանապահներից.tert.am
24-03-2018 14:35:39 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. 4,5 տոննա խնձոր տեղափոխող ադրբեջանցին փորձել է փախչել Սմոլենսկի սահմանապահներից: Նա գիտակցել է, որ իրավապահները թույլ չեն տա ՌԴ տարածք մտցնել այդքան խնձորն առանց փաստաթղթերի, հայտնում է minval.az-ը:
Բեռնատարի վարորդն արհամարհել է սահմանապահների պահանջը՝ կանգնել ստուգման համար, և փորձել է փախուստի դիմել: Նրան հետապնդող սահմանապահները ստիպված են եղել մեծ արագությամբ շրջանցել մեքենաները:
Հետապնդումն ավարտվել է, երբ ադրբեջանցին հատել է Բելառուսի սահմանը, որտեղ նրան արդեն սպասում էին տեղացի սահմանապահները:
Ինչպես պարզվել է հետագայում, տղամարդը փորձել է ապօրինի ճանապարհով Ռուսաստան ներկրել 4,5 տոննա խնձոր: Դրա համար տղամարդուն դատապարտել են 7 օր կալանքի:
Դա արդեն նրա առաջին իրավախախտումը չէ: Այժմ որոշվում է երկրի տարածքից նրա արտաքսման հարցը: