Չնայած Պուտինին Թրամփի հեռախոսազանգին…


Չնայած Պուտինին Թրամփի հեռախոսազանգին…

  • 24-03-2018 21:17:25   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Չնայած Վլադիմիր Պուտինին Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին ու ՌԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքին, ռուս-ամերիկյան հարաբերություններն առաջիկայում դժվար թե բարելավվեն:
ԱՄՆ ազգային անվտանգության նոր խորհրդականը կոչ է արել կառավությանը մի քանի ռուս դիվանագետների արտաքսել երկրից:
CNN  հեռուստաընկերության տեղեկացմամբ, ԱՄՆ-ի կառավարությունն այդ երկրի ազգային անվտանգության նոր խորհրդական Ջոն Բոլթոնի խորհրդով պատրաստվում է Միացյալ Նահանգներից արտաքսել մի քանի ռուս դիվանագետների, որոնց թիվը դեռ պարզ չէ: Ըստ CNN-ի, «Եթե Թրամփը հետևի Բոլթոնի խորհրդին, ապա ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու հրամանը կարձակվի առաջիկա շաբաթվա ընթացքում»:
ԱՄՆ-ն այդ քայլով արձագանքում է Մեծ Բրիտանիայում ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից, գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորմանը և այդ կապակցությամբ Մոսկվայի դեմ Լոնդոնի հնչեցրած մեղադրանքին, միաժամանակ անտեսում, որ Ռուսաստանը պաշտոնապես, ընդհուպ նախագահի մակարդակով հերքել է իր վերոնշյալ թունավորման առնչությամբ իր դեմ ուղղված մեղադրանքը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրն ասել է. «Մոսկվան մինչ այսօր ոչ մի հիմնավոր փաստարկ չի ստացել Սկրիպալի թունավորման և Լոնդոնի անհիմն հայտարարությունների վերաբերյալ»:
Լուրը պատրաստ էր հրապարակման, երբ հրապարակվեց «Bloomberg» գործակալության տեղեկատվությունը: Վերջինս հղում կատարելով իր աղբյուրների վրա, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա երկուշաբթի կարող է հայտարարել ԱՄՆ-ից Ռուսաստանի տասնյակ դիվանագետների արտաքսման մասին: Ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների, այլև աշխարհի գլոբալ անվտանգության առումով ամենևին էլ լավատեսական զարգացումներ չեն սպասվում, եթե Դոնալդ Թրամփն, այնուամենայնիվ, որոշի հետևել Ջոն Բոլթոնի խորհրդին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play